webmaster@stemar.academy

+374 77190791

Հայաստան, Երևան, Կենտրոն, Վազգեն Սարգսյան 26/1 709

Ռոբոտի կարգավորիչի տախտակի վրա ծրագրակազմ տեղադրելով, հնարավոր է լուծել տարբեր բարդ խնդիրներ, ներառյալ այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են ռոբոտների կառուցումը, որոնք կարող են հետևել գծին, մոտենալ օբյեկտներին և տեղափոխել դրանք, նավարկել լաբիրինթոսներով և այլն: Լուծելով կրթական խնդիրներ՝ ուսանողները միաժամանակ սովորում են: էլեկտրոնիկա և կոդավորում՝ ձեռք բերելով ինժեներական հմտություններ։

Ռոբոտաշինությամբ զբաղվելու ընթացքում երեխաները մշտապես ուսուցիչներին հարցեր են ուղղում, հետազոտություններ են իրականացնում և իրենց գիտելիքները ամրապնդում են կրկնողությամբ։ Այս բոլոր գործոնները նպաստում են, որպեսզի երեխաները ռոբոտաշինությամբ զբաղվելը ընկալեն մի միջոց , որի օգնությամբ հնարավոր է «տեխնոլոգիաների աշխարհում» ստեղծել նորամուծություններ և կատարել բացահայտումներ, որոնք էլ իրենց հերթին մեր կյանքի որակը միայն կբարելավվեն։

Այս հավաքածուն կարող է օգտագործվել նաև մրցույթներին նախապատրաստվելու նպատակով։


SolvX ռոբոտաշինության հավաքածու

SolvX փաթեթը STEMAR-ի ընկերության կողմից արտադրված ուսումնական ռոբոտի բաղադրիչների հավաքածու է, որի օգնությամբ աշակերտները կարող են ծանոթանալ ռոբոտաշինության հիմունքներին և աստիճանաբար լայնացնեն իրենց գիտելիքների պաշարը։ Այս բազմաբովանդակ հավաքածուն հնարավորություն է ընձեռնում աշակերտներին կառուցել տարբեր կառուցվածքային առանձնահատկություններ ունեցող ռոբոտներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է տարաբնույթ ֆունկցիոնալ հնարավորություններով։

Փաթեթը ներառում է մետաղական և 3D տպագրված բաղադրիչներ, շարժիչներ և անիվներ: Ռոբոտի շարժական հարթակը հագեցած է ձեռքի մանիպուլյատորով, որը թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել փոքր առարկաները։ Բացի այդ, շարժական հարթակի տակ կարող են կցվել տարբեր սենսորներ, ներառյալ հեռավորության սենսորները և ինֆրակարմիր սենսորները:

Սկզբում, երեխաները կարող են յուրացնել առանցքային հմտությունները, ինչպիսիք են՝ լեդ լամպերի լուսավորումը, շարժիչի արագության կառավարումը, տվիչներից տվյալների ընթերցումը և այլն։ Աշակերտները պետք է կարողանան իրականացնել պարզ ծրագրավորման խնդիրներ, նախքան կսկսեն մշակել ավելի բարդ ծրագրային ապահովում։