STEMAR-ը ոգեշնչում է ինտեգրված, համագործակցային ԲՏՃՄ նախագծահեն ուսումնառության ոլորտում նոր մոտեցումների մշակմանը

Մեր թիմը

STEMAR թիմը բաղկացած է մոտիվացված մասնագետներից, ովքեր հիմնականում կենտրոնանում են ինժեներական և կրթական բաղադրիչներից բաղկացած STEM կրթական փաթեթների ստեղծման վրա:

Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ STEM կրթության ժամանակակից ռազմավարությունը կնպաստի երիտասարդների սոցիալական արժեքների և վերլուծական հմտությունների հարստացմանը, ինչը կհանգեցնի բարձրորակ արտադրության, կայուն նորարարության և համագործակցող գիտական համայնքի:

Մեր փորձը

  • 55+ տարվա փորձ Ծրագրի կառավարման ոլորտում
  • Քիմիայի, կենսաբանության և բժշկության ոլորտում 12+ տարվա հետազոտություն և նախագծեր
  • 40+ տարվա հետազոտություններ, նախագծեր և հրապարակումներ ռոբոտաշինության, ծրագրային տեխնիկայի, ավտոմատացված համակարգերի ոլորտում
  • Ծրագրավորման հիմնական լեզուների փորձ՝ նախագծային մակարդակով
  • 18 տարի STEM դպրոցական կրթություն և 5 տարի STEM բարձրագույն կրթություն
  • 8+ տարվա փորձ ոչ ֆորմալ կրթության ոլորտում
  • 25+ տարի նախագծային կրթության մեջ
  • Ուսուցիչների վերապատրաստման և մենթորության 5 տարվա փորձ (ներառյալ մեթոդական, Սոցիալ-էմոցիոնալ և UDL դասընթացներ)
  • Հետազոտությունների վրա հիմնված համագործակցություն բարձրագույն կրթական համակարգերի հետ
  • Երիտասարդ մասնագետների մասնագիտական կողմնորոշման և մենթորության 10+ տարվա փորձ
  • SERob ռոբոտաշինության հավաքածուի նախագծում և ուղեկցող կոնտենտի ստեղծում, մասնակցություն Armrobotics, Digicode և այլ UATE մրցույթների կազմակերպմանը, Symotech-ի կառավարում
  • Մեր թիմը բարձր է գնահատում ուսանողների ներգրավվածությունը ստեղծագործական բովանդակության ստեղծման և տեխնիկական ձևավորման մեջ՝ խթանելով նրանց հետաքրքրությունը STEM արտադրության զարգացման մեջ: